ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը մեկնաբանել է Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունն ու Սուրեն Պապիկյանին ՀՀ նոր պաշտպանության նախարար նշանակելը։
Փորձագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում նշանակություն չունի, թե ով է լինելու Պաշտպանության նախարարության ղեկավարը:
«Պաշտպանության նախարարը կատարում է կառավարության հրամանները։ Կարապետյանի կամ Պապիկյանի իրավասությունը քննարկելն անիմաստ է, քանի դեռ իշխանությունը չի կարողանում բանակցել և լուծել իր երկրի ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներխուժման հարցը։ Այսինքն՝ եթե Կարապետյանի փոխարեն լինի Պապիկյանը, այս դեպքում ադրբեջանցին հետ կքաշվի՞»,- ասել է Նազարյանը։
Ռազմական փորձագետը կարծում է, որ խնդիրն ավելի գլոբալ է՝ հայկական դիրքերը չեն համապատասխանում տարրական չափանիշներին: Դրանք չունեն ամրություններ, ջրամատակարարում, խրամատներ։ Նա նաև հավելել է, որ տեղի ունեցածից հետո ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվությունը վստահություն չի ներշնչում և բազմաթիվ հարցեր թողնում է անպատասխան։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ, հայկական բանակի պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը մեկնաբանել էր ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում: