Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը և «Ռեդ Իգլս» Հայաստանի հավաքականի ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում խոսել են Խուակին Կապառոսի, հավաքականի խաղի, անելիքների և նոյեմբերի 14-ին կայանալիք Գերմանիայյի հետ խաղի մասին:
Լևոն Փաչաջյանի կարծիքով Խուակին Կապառոսը պետք է շարունակի աշախատել Հայաստանի հավաքականի հետ: Նրա կարծիքով Կապառոսը առնավզն մեկ խաղաշրջան ևս պետք է անցկացնի որպես հավաքականի գլխավոր մարզիչ:
«Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց՝ ինչով է պայամանավորված մեր հավաքականի անհաջող ելույթների շարքը, երբ ամեն բան հիանալի էր սկսվել: Այստեղ կարծում եմ ունենք խնդիր կազմի հետ, որտեղ մարզիչն էլ ունի իր այսպես ասած մեղքի բաժինը»,- ասել է Լևոն Փաչաջյանը:
Ֆուտբոլիստի խոսքով՝ կազմում փոփոխություններ միշտ էլ պետք են, սակայն այս պահին Հայաստանի հավաքական հրավիրվող ֆուտբոլիստները մարզիչների տրամադրության տակ եղած տարբերակներից լավագույնն են:
«Անկախ ամեն ինչից, պետք է փորձենք լավ խաղալ Գերմանիայի հավաքկանի հետ: Նույնիսկ եթե պարտվենք, պարտվենք ֆուտբոլային տրամաբանության մեջ»,- ասել է Փաչաջյանը:
«Ռեդ Իգլս» Հայաստանի հավաքականի ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանի կարծիքով ևս Կապառոսը չպետք է հեռանա: Սակայն Դալդումյանն ասում է, որ բարձրակար մարզիչներ հրավիրելու գումարներն ավելի լավ կլինի ծախսել մարզերում ֆուտբոլային դպրոցներ հիմնելու վրա, որտեղ կպատրաստվեն բարձրակարգ կադրեր հավաքականի համար:
[17:49]
«Որպես երկրպագու կարծում եմ, որ այս պահին չպետք է հեռանա, որովհետև առջևում Գերմանիայի խան է, որից հետո կարելի է կողմնորոշվել: Սակայն առաջիկայում կայանալի Ազգերի լիգայում պետք հնարավորություն տալ Կապառոսին»,- ասել է Դալդումյանը:
Անդրանիկ Դալդումյանը կոչ է արել հայ երկրպագուներին շարունակել աջակցել մեր հավաքականին՝ նույնն ակնկալելով նաև ֆուտբոլիստներից՝ լավ խաղի և նվիրված երկրպագուներին ծափահարելու միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: