Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել է, թե ինչու ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հնարավոր չեղավ պահպանել հայկական ֆուտբոլի վերելքը։
Բոնդարենկոյի կարծիքով՝ ֆուտբոլը, որպես ազգային ոգու համար կարևոր խաղ, որը կարող է համախմբել բոլորին, մշակութային արժեքների փոփոխություններով պայմանավորված, դադարեց գոյություն ունենալ։
«Այն ժամանակ մենք միայն մի բան գիտեինք՝ կրծքին «Արարատ» է գրված, ուրեմն ուրիչ ոչինչ կարևոր չէ»,- ասել է նա։
Բոնդարենկոն նշել է, որ փողը փչացրել է ֆուտբոլը։ Մասնավորապես, երբ սկսեցին ֆուտբոլիստներին բոնուսներ առաջարկել գոլերի համար, ինչը վատ անդրադարձավ թիմում տիրող մթնոլորտի վրա, քանի որ ոչ բոլոր խաղացողներն ունեին գոլ խփելու հնարավորություն։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Սերգեյ Բոնդարենկոն պատմել էր այն տարիների մասին, երբ Երևանի «Արարատը» խորհրդային ֆուտբոլի Օլիմպոսում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։