Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է․ նախագահ

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է․ նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր տելեգրամ ալիքում գրել է, որ անընդունելի է համարում ցանկացած ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ։

«Անընդունելի է ցանկացած ոտնձգություն Հայաստանի սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր մյուս հիմնարար իրավունքների նկատմամբ»,- ընդգծել է Սարգսյանը։

Նախագահը գրել է նաև, որ ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանային հարցերի վերաբերյալ նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …