Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր տելեգրամ ալիքում գրել է, որ անընդունելի է համարում ցանկացած ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ։
«Անընդունելի է ցանկացած ոտնձգություն Հայաստանի սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր մյուս հիմնարար իրավունքների նկատմամբ»,- ընդգծել է Սարգսյանը։
Նախագահը գրել է նաև, որ ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանային հարցերի վերաբերյալ նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։