Monday , December 6 2021
amru
Home / Էքսկլյուզիվ / 45 հազար ադրբեջանցի` Արցախում, մինչև 2030 թվականը․ քաղաքագետը՝ Բաքվի պլանների մասին Տեսանյութ

45 հազար ադրբեջանցի` Արցախում, մինչև 2030 թվականը․ քաղաքագետը՝ Բաքվի պլանների մասին Տեսանյութ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակ են հետապնդում նվազեցնել հայ բնակչության թիվն Արցախում և ավելացնել ադրբեջանցիներինը։

«Ադրբեջանը ծրագրում է բնակեցնել այն տարածքները, որոնք նախկինում վերահսկվում էին Արցախի կողմից: Նախատեսում են մինչև 2030 թվականը Շուշիում բնակեցնել 25 հազար, իսկ Հադրութի շրջանում՝ 15-ից 20 հազար ադրբեջանցի։ Այսինքն՝ մինչև 2030 թվականը նախկին ԼՂԻՄ-ի տարածքում նախատեսում են ունենալ 40-45 հազար ադրբեջանցի բնակչություն»,- ասել է քաղաքագետը։

Բենիամին Պողոսյանը նշել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանն ամեն ինչ անելու է Արցախում հայերի թիվը նվազեցնելու համար։

«Նրանց համար իդեալական տարբերակը նախկին ԼՂԻՄ-ի տարածքում նույն թվով հայեր ու ադրբեջանցիներ ունենալն է»,- ասել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ վերջնական նպատակն այն է, որ Ադրբեջանն ի վերջո կարող է համաձայնել հանրաքվեի, որի արդյունքները կլինեն Բաքվի օգտին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Բենիամին Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման սպասվող գործընթացում լուրջ ռիսկեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Լիրայի անկումը լուրջ ռիսկեր կարող է ստեղծել Հայաստանի տնտեսության համար․տնտեսագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Վահե Դավթյանը մեկնաբանել է՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ թուրքական …