Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, արցախյան առաջին պատերազմում Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ անհրաժեշտ է հասկանալ բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը, ինչպես նաև այն, թե ինչպես է հայկական կողմը պատրաստվել պատերազմին։
Բաբայանի խոսքով՝ Հայաստանի նախկին ղեկավարությունը չէր որոշել՝ որ ճանապարհով գնալ, զիջումների, թե բանակի հզորացման։ Արդյունքում ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի արվել, և ամեն ինչ ավարտվել է պատերազմով։
«Դուք չուժեղացրիք բանակը, մինչդեռ, երբ ձեզ առաջարկեցին մանդատի տարբերակը, դուք դա դավաճանություն անվանեցիք ու զիջումների չգնացիք և, ի վերջո, մարդկանց ուղարկեցիք անխուսափելի մահվան», – ասել է նա։
Բաբայանն ընդգծել է, որ ինքը նամակով դիմել է Հայաստանի նախկին ղեկավարությանը, կոչ անելով զենք գնել, սակայն դա անտեսվել է, և կոռուպցիան շարունակվել է։ Հիմա, ըստ Բաբայանի, ընդդիմությունը բոլոր մեղքերը բարդում է միայն Նիկոլ Փաշինյանի վրա, հորդորելով հաշվեհարդար տեսնել նրա հետ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Սամվել Բաբայանը խոսել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։