Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով. Փաշինյանը՝ Հարությունյանին

Կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով. Փաշինյանը՝ Հարությունյանին

Նոյեմբերի 3-ին Երևան է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրավիճակը արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի մեկ տարին լրանալու նախօրեին։

«Այս ամբողջ ընթացքում մեր աշխատանքը չի դադարել։ Բայց պատերազմի ավարտի տարելիցին ընդառաջ, կարծում եմ, կարող ենք վերլուծել այն աշխատանքները, որոնք արել ենք և գնահատել իրավիճակը։ Կարելի է փաստել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը Հայաստանի կառավարության հետ միասին հաջողվել է շատ կոնկրետ աշխատանք տանել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը, ընդգծելով, որ այդ աշխատանքները պետք է շարունակվեն։

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լիարժեք բանակցային գործընթացի վերսկսումը։ Քանի որ համանախագահները բազմիցս ընդգծել են, որ Արցախի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի։ Պետք է հստակեցվի նաև Արցախի կարգավիճակը։

Իր հերթին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ լայնածավալ աշխատանքների արդյունքում՝ հաշված օրեր հետո, մինչև տարեվերջ, միայն Ստեփանակերտում շահագործման կհանձնվի առնվազն 300 նորակառույց բնակարան։ Իսկ մինչև հաջորդ տարվա վերջը նախատեսվում է կառուցել առնվազն 2500-3000 բնակարան։

Հարությունյանը նշել է, որ նման լայնածավալ ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի կառավարության աջակցությամբ։

Նա հավելել է, որ Հայաստանի և Արցախի տարբեր կառույցներ ակտիվորեն փոխգործակցում են, և բարձրացված ցանկացած խնդիր, լինի դա սոցիալական, ենթակառուցվածքային, թե այլ, լուծվում է համատեղ ջանքերով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …