Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Քովիդի հետ կապված իրավիճակը հիմա ավելի վատ է, քան պատերազմի ժամանակ էր. Թորոսյանը՝ պատճառների և պատվաստումների մասին Տեսանյութ

Քովիդի հետ կապված իրավիճակը հիմա ավելի վատ է, քան պատերազմի ժամանակ էր. Թորոսյանը՝ պատճառների և պատվաստումների մասին Տեսանյութ

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հանրապետությունում Covid-19 համաճարակի հետ կապված իրավիճակը։

Թորոսյանի խոսքով, իրավիճակն այս պահին շատ ավելի վատ է, քան անցյալ տարի՝ պատերազմի ժամանակ։ Նա ընդգծել է՝ պատճառն այն է, որ Հայաստանում մարդիկ այնքան ակտիվ չեն պատվաստվում, որքան անհրաժեշտ է հիվանդությունը հաղթահարելու համար։

«Անցյալ տարի այս ժամանակ մենք ունեինք մոտավորապես նույն թվերը, ինչ հիմա: Գումարած մենք ունեինք մոտ 7500 վիրավոր։ Բայց այն ժամանակ իրավիճակն այնքան էլ տագնապալի չէր, մենք գլուխ էինք հանում։ Հիմա էլ չենք կարողանում՝ չնայած հիմա էլ վիրավորներ չկան, ինչպես անցյալ տարի էր»,- ասել է նա։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ համաճարակը հաղթահարելու միակ միջոցը զանգվածային պատվաստումներն են։

Նա վստահեցրել է, որ Հայաստանում կիրառվող բացարձակապես բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Եվրոմիությունը ճանաչել է Covid-19-ի դեմ պատվաստման վերաբերյալ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի վկայականները։

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …