Wednesday , December 8 2021
amru
Home / Լրահոս / Ի՞նչ կփոխվի իսլամական աշխարհի հետ հարաբերություններում. նախագահն այցելել է Էր-Ռիադ

Ի՞նչ կփոխվի իսլամական աշխարհի հետ հարաբերություններում. նախագահն այցելել է Էր-Ռիադ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին։

Համաժողովին մասնակցել են պետությունների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։

Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանի հետ մասնակցել է համաժողովի բացմանը։

Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են ապագայում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ երկու ժողովուրդների պատմական հարուստ կապերը լավ հիմք են միջպետական հարաբերություններ կառուցելու համար։

«Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն»,- հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայ դյուցազունը դարձել է բազկամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանցի 16-ամյա մարզիկ Արման Մրտեյանը երկու արծաթե մեդալ է նվաճել բազկամարտի աշխարհի առաջնության աջ ձեռքի …