Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արդյո ՞ ք նախընտրական համաձայնություն է եղել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև. Ուրիխանյան Տեսանյութ

Արդյո ՞ ք նախընտրական համաձայնություն է եղել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև. Ուրիխանյան Տեսանյութ

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-Ի եթերում մեկնաբանել է բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Նրա խոսքով՝ մարդիկ պատրաստ էին և զանգվածաբար դուրս եկան Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն ընդդիմության մեջ չգտնվեց մի առաջնորդ, որը կարող էր իր հետևից տանել բողոքավորներին։

Ուրիխանյանը նշել է, որ այժմ էլ իշխանափոխության անհրաժեշտություն կա, քանի որ անցած խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում իրականությունը, քանի որ հասարակությունը մանիպուլյացիայի է ենթարկել:

«Մեկը մուրճ էր բաժանում, մյուսը`հայհոյանք։ Արդյո՞ք կարելի է ճիշտ համարել այս ընտրությունների արդյունքները։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կհավաքեր 53 տոկոս, եթե նրա միակ մրցակիցը Ռոբերտ Քոչարյանը չլիներ։ Միգուցե մարդիկ պարզապես ամեն ինչ շատ լավ հաշվարկե՞լ էին»,- ասել է նա ։

Նախկին պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում էր ապրում, ընդդիմությունը հրապարակեց Փաշինյանի խոսակցության ձայնագրությունը, որը ոչ միայն չխանգարեց, այլև բարձրացրեց նրա վարկանիշը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Տիգրան Ուրիխանյանը պատմել էր, որ Հայաստանի խորհրդարանում այս կամ այն քվեարկության համար գումար են առաջարկել:

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …