Հոկտեմբերի 20 -ի գիշերը, Dana White’s Contender Series-ի շրջանակներում, Հայաստանը ներկայացնող ազատ ոճի բռնցքամարտիկ Արմեն Պետրոսյանը մրցել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կալոյան Կոլևի հետ:
Հայ մարզիկը դիմակայության առաջին ռաունդում հաղթել է նոկաուտով: Այս հաղթանակը Հայաստանի ներկայացուցչին հնարավորություն է տվել պայմանագիր կնքել UFC- ի (Ultimate Fighting Championship) հետ:
«Ես շատ ուրախ եմ և հպարտանում են ինձանով և իմ թիմով: Մեզ ամեն բան հաջողվեց: Շատ շնորհակալ եմ»,- մենամարտից հետո ասել է Պետրոսյանը:
Նախորդ մենամարտը Պետրոսյանն անցկացրել է 2021 թվականի հուլիսին ռուս մարզիկ Ալեքսանդր Զեմլյակովի դեմ: Մենամարտն ավարտվել է հօգուտ Արմենի՝ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի շնորհիվ: Հայ մարտիկն ունի վեց հաղթանակ և մեկ պարտություն:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ազգությամբ հայ ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը նվաճել են ՎՏԲ Կրեմլի գավաթի խաղարկության զուգախաղի քառորդ եզրափակչի ուղեգիր: