Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

Տաջիկստանի հարավում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները:

Ինչպես հաղորդում է Տաջիկստանի ՊՆ-ը, զորավարժությունները անցկացվում են Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

«Հոկտեմբերի 18-23-ը Տաջիկստանի զինված ուժերի «Մոմիրակ» և «Հարբմայդոն» զորավարժարաններում «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում տեղի կունենան «էշելոն-2021», «Որոնում-2021» հատուկ վարժանքներ և «Փոխգործակցություն-2021» համատեղ վարժանքները»,- հայտնել է Տաջիկստանի պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակը:

Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները:

Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի խմբավորումը մշակելու է սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման խնդիրները, որը կապված է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների կողմից Տաջիկստանի տարածք ներթափանցելու փորձերի հետ:

Զորավարժության եզրափակիչ փուլին հրավիրված են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների Համակարգող խորհրդի անդամները, Սերբիայի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի ներկայացուցիչները, ռազմական կցորդները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը մեկնաբանել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …