«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում դիվանագետը հայտնել է, որ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության առանցքային առաջնահերթություններից է:
«Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող որևէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված պետք է լինի»,- ասել է Աբդոլլահիանը:
Նախարարը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ժամանել էր Թեհրան։ Դիվանագետն ընդգծել է, որ լավ կլիներ, եթե Թեհրան այցելեր նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Աբդոլլահիյանը նշել է նաև, որ հենց որ հնարավորություն ունենա, ինքը , ի նշան բարիդրացիության, կայցելի Երևան և Բաքու:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի Կովկասի քարտեզի փոփոխություն: