Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / Ինչպես են ընդունել Հայաստանի հավաքականի նորեկին թիմակիցները. Սելարայանը մանրամասնում է

Ինչպես են ընդունել Հայաստանի հավաքականի նորեկին թիմակիցները. Սելարայանը մանրամասնում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ, «Կոլամբուս Կրյու» ակումբի խաղացող Լուկաս Սելարայանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած իր տպավորությունների մասին:

Սելարայանը հայտնել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ կային այն մասին, որ ինքը կարող է խաղալ Հայաստանի հավաքականում: Բանակցություններ էին ընթանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ։

«Ինձ դուր եկավ Մելիքբեկյանի ծրագիրը և ընտանիքիս հետ քննարկելուց հետո ես որոշում կայացրի միանալ հայկական թիմին։ Նախկինում հնարավորություն չունեի հետեւել Հայաստանի հավաքականի խաղին, բայց կայացրած որոշումից հետո վերանայեցի շատ հանդիպումներ և ավելի լավ ճանաչեցի իմ թիմակիցներին»,- ասել է ֆուտբոլիստը։

Սելարայանն ընդգծել է, որ հավաքականում շատ լավ և ուժեղ խաղացողներ կան։ Նա նաև ասել է, որ թիմում իրեն շատ լավ են ընդունել։ Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է օգտակար լինել թիմին և հույս ունի, որ Հայաստանը կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին Ֆրանկֆուրտից մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության J խմբի 7-րդ տուրի հանդիպումը Իսլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև:

Իսկ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականին կյուրնկալի Ռումինիայի ընտրանին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ արգենտինահայ ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը խաղալու է Հայաստանի ազգային հավաքականում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …