Ի՞նչու են Կարո Փայլանին փորձում զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից Տեսանյութ – Rusarminfo
Tuesday , October 26 2021
amru
Home / Էքսկլյուզիվ / Ի՞նչու են Կարո Փայլանին փորձում զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից Տեսանյութ

Ի՞նչու են Կարո Փայլանին փորձում զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյիրմենճյանը մեկնաբանել է նրան պատգամավորական մանդատից զրկելու Ռեջեփ Թաիբ Էրդողանի միջնորդությանը:

Սևան Դեյիրմենճյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու փորձ է արվում, սակայն այդ քայլերը որևէ լուրջ հիմքեր չունեն:

«Չկա որևէ նշում,որ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից ուզում են զրկել Ցեղասպանության հարցը տարբեր հարթակներում բարձրացնելու համար: Այս վերջին դիմումը վերաբերում է 2019 թվականի հոկտեմբերին Տիգրանակերտի քաղաքապետին պաշտոնից հեռացնելու և նրա փոխարեն պետության կողմից դրածո նշանակելու և «Խաղաղության աղբյուր» զինվորական գործողության դեմ բողոքելու և դրանց դեմ ցույցերին մասնակցելու համար»,- ասել է Սևան Դեյիրմենճյանը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան՝ չորս պատգամավորների՝ այդ թվում հայ պատգամավոր Կարո Փայլանին, անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյությում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայ բռնցքամարտիկը հաղթել է թուրք մրցակցին

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը հաղթել է թուրք մրցակցին: Ինչպես հայտնում է Հայաստանի …