Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Ֆրանսիայի նոր դեսպանը հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նոր դեսպանը հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հանդիպել է դեսպանին և ներկայացրել հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Մարությանը հյուրերին պատմել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի հայ բնակչության հալածանքների ժամանակ զոհվածների հիշատակին:

Անն Լույոն և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպանության թանգարանում Լույոն ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել վաստակավոր հյուրերի գրքում, ինչպես նաև այցելել է «Ժանսեմ. Ցեղասպանության նկարիչ» խորագիրը կրող ցուցահանդես:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Անն Լույոն փոխարինել է Ջոնաթան Լաքոտին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …