Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանում տեղացել է առաջին ձյունը Տեսանյութ

Հայաստանում տեղացել է առաջին ձյունը Տեսանյութ

Հոկտեմբերի 5–ին Հայաստանի մի շարք լեռնային շրջաններում տեղացել է առաջին ձյունը:

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում դիտվել են առատ տեղումներ ձյան տեսքով:

Կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ճամբարակից:

Նշվում է, որ արկտիկական ցուրտ հոսքերի ներթափանցումը հանրապետության տարածք շարունակվում է: Հոկտեմբերի 6-ին հանրապետության բոլոր շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-6 աստիճանով:

Հայաստանի ողջ տարածքում՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում, հոկտեմբերի 5-6-ը և 7-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +12 և +14 աստիճան: Հոկտեմբերի 7-ից հանրապետության ողջ տարածքում կդիտվի օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի սկզբին Հայաստանում սպասվում են առատ տեղումներ` թաց ձյան տեսքով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …