Միջերկրական ծովի կղզիներում `Մալթայում և Սիցիլիայում, հայկական ներկայությունը գալիս է միջնադարից:
Այժմ Մալթայում, որն ինքնիշխան պետություն է և Սիցիլիայում, որը գտնվում է Իտալիայի կազմում, հայկական համայնքները փոքրաթիվ են:
Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում կարելի է հանդիպել բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց համարում են տեղացի, սակայն ունեն հայկական ծագում և կրում են Armenia ազգանունը: