Հայաստանի հավաքականին Լիխտենշտեյնի դեմ հեշտ չի լինելու․ Չախոյան Տեսանյութ – Rusarminfo
Tuesday , September 28 2021
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի հավաքականին Լիխտենշտեյնի դեմ հեշտ չի լինելու․ Չախոյան Տեսանյութ

Հայաստանի հավաքականին Լիխտենշտեյնի դեմ հեշտ չի լինելու․ Չախոյան Տեսանյութ

Սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Գերմանիա- Հայաստան եւ սպասվելիք Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումներին:

Նրա կարծիքով Գերմանիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստների գործողություններում պակասում էր պրեսինգը, ինչի պատճառով Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները ազատ տարածություններ էին ստանում եւ կարողանում էին անարգել կազմակերպել իրենց գրոհները:

Ըստ մեկնաբանի՝ սա մեր հավաքականի առաջին պարտությունն էր ընտրական փուլում, սակայն դա չի նշանակում, որ չպետք է շարունակել առաջին տեղի համար պայքարը եւ մեր տղաները պետք է կենտրոնանան յուրաքանչյուր սպասվող խաղի վրա եւ մտածեն տվյալ խաղում հաղթանակի մասին:

Անդրադառնալով Լիխտեյնշտեյնի դեմ սպասվելիք խաղին՝ Խաչիկ Չախոյանն ասել է, որ մեր հավաքականն ի զորու է արագ կերպով մոռանալ Գերմանիայից կրած պարտությունը եւ կենտրոնանալ Լիխտեյնշտեյնի դեմ խաղի վրա:

«Ասել, որ մեր հավաքականին հեշտ հանդիպում է սպասվում Երեւանում, սխալ կլինի, որովհետեւ առաջին հանդիպումը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ դժվարությամբ հասավ հաղթանակի,դրա վառ ապացույցն է», – ասել է Չախոյանը:

Խաչիկ Չախոյանը համոզված է՝ մեր ընտրանին Լիխտեյնշտեյնից ուժեղ է եւ՛ խաղով, եւ՛ անհատական խաղացողներով, նաեւ թիմային ոգով, սակայն պետք է անպայման հաղթել այս խաղում, որպեսզի պահպանվեն առաջին տեղի համար պայքարի հնարավորությունները:

Leave a Reply

Կարդացեք նաև

«Սպիտակ Վահան». Հայի պայքարող տեսակը Տեսանյութ

Ֆրանսիաբնակ հայ լրագրող,ռեժիսոր Նարե Թադեւոսյանի նախաձեռնությամբ նկարհանվել է  «Սպիտակ Վահան» ֆիլմը,որը պատմում է Արցախյան 44-օրյա …