Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Աննորմալ վիճակ է․ Մխիթարաշենի համայնքապետը ադրբեջանցիների կրակոցների մասին Տեսանյութ

Աննորմալ վիճակ է․ Մխիթարաշենի համայնքապետը ադրբեջանցիների կրակոցների մասին Տեսանյութ

Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Պատասխանելով ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հարցերին Մխիթարաշենի համայնքապետ Մխիթար Առստամյանը պատմել է, որ սա հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը չէ: Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են ոչ միայն հայկական դիրքերի, այլեւ գյուղի ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյությում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …