Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Պատասխանելով ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հարցերին Մխիթարաշենի համայնքապետ Մխիթար Առստամյանը պատմել է, որ սա հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը չէ: Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են ոչ միայն հայկական դիրքերի, այլեւ գյուղի ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյությում: