ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Դադիվանքի հոգեւոր սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանը պատմել է, որ մայիսից ադրբեջանցի զինվորականներն արգելում են հայ հոգեւորականների մուտքը Դադիվանք:
Ըստ Ներսես աբեղա Հարությունյանի՝ ուխտավորների մուտքը եւս արգելվել է՝ առանց լուրջ հիմնավորումների: Այս պահին Դադիվանքի հոգեւորականները Գանձասարում են: Նրանք սպասում են ռուսական կողմի պատասխանին, որը փորձում է բանակցությունների միջոցով կարգավորել խնդիրը:
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը հույս հայտնեց, որ շուտով նորից կկարողանան վերադառնալ Դադիվանք:
Մանրամասները՝ տեսանյությում: