«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ իրենց դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն:
Նրա խոսքով դաշինքը Ազգային ժողով մտնելու վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել, այն կհրապարակվի եռօրյա ժամկետում: Սոս Հակոբյանը նշել է,որ անկախ որոշումից «Պատիվ ունեմ» դաշինքը մշտապես հանդես է գալու բովանդակային առաջարկներով, իշխանության սխալ որոշումների վերաբերյալ քննադատություններով եւ առաջնահերթ հարցերի օրակարգով: