44 օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարին տակ գյուղից ձին ինն ամիս անց հասել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս: Բուրան անունով ձին, մի քանի այլ ձիերի հետ հասել է Ստեփանակերտ,որտեղ էլ գտել է իր տիրոջը՝ Արթուր Վարդանյանին: Ձիու մասին Արթուրին հայտնել են ընկերները: Արթուրը գնացել է հավատարիմ կենդանու հետեւից,եւ ձին, լսելով տիրոջ ձայնը,վազել է նրա կողմը:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին ձիու վերադարձի մասին պատմել է Արթուր Վարդանյանի կինը՝ Ռենա Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյությում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր,որ ձիու վերադարձի մասին Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արթուր Վարդանյանի դուստրը: