Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին:
Գրիգորյանի խոսքով ՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշումն արդեն կայացվել է: Խոսքը Գեղարքունիքից մինչեւ Սյունիքի մարզի սհամանային հատվածներում ռուսական զինծառայողների տեղակայման մասին է:
«Ռուսաստանի Դաշնության հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում: Կարելի է ասել, որ կարգավորման գործընթացն սկսված է: Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը դիրքավորվելու են ըստ սովետական քարտեզների: Ադրբեջանցիները կհեռանան Հայաստանի ինքնիշխան տարածքից, և խնդիրը կկարգավորվի», – ասել է Գրիգորյանը Հայաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է նաեւ, որ սահմանին ռուսական զորքերի տեղակայումից հետո կսկսվի Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որից հետո երկու կողմերի սահմանին կտեղակայվեն երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումները:
Ավելի վաղ, ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւը մեկնաբանել էր հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացը: