Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը՝ 16 երեխա և 7 մեծահասակ, հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:
Քաղաքացիները պատմել են, որ էկսկուրսիայի ժամանակ կերել են տնային պայմաններում պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում, ինչն էլ ամենայն հավանականությամբ դարձել է թունավորման պատճառ:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակիցը մանրամասներ է պարզել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանից: