Sunday , October 13 2024
amru
Home / Լրահոս / Հայ գերին Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Հայ գերին Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բաքվի Յասամալի շրջանի դատարանում հրապարակվել է 44-օրյա պատերազմի արդյունքում գերեւարված Վիգեն Էուլջեքյանի դատավճիռը:

Լիբանանից ժամանած հայ Վիգեն Էուլջեքյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

«Նա սահմանված պատժից 5 տարի կանցկացնի բանտում, իսկ մնացյալ ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում», – հաղորդում է Trend- ը:

Բաքվի դատարանը մեղադրել է Վիգեն Էուլջեքյանին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին որպես վարձկան մասնակցելու մեջ՝ 2500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկաններին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …