Ֆրանսիայի Նանտ քաղաքում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր վիդեոբլոգեր Մոհամադ Միրզալին, հայկական ինտերնետային պորտալին հարցազրույց տալուց հետո, հերթական անգամ սպառնալիքներ է ստացել իր հասցեին:
«Հայկական ԶԼՄՆ-երին մի քանի օր առաջ իմ տված հարցազրույցը վրդովվեցրել է Ալիեւներին: Նրանք կեղտոտ քարոզչություն են սկսել իմ նկատմամբ՝ ինձ անվանելով դավաճան», – իր Twitter-յան էջում գրել է Միրզալին:
Բլոգերը պատմել է, որ հունիսի երկուսին իրեն հետապնդել է հեռախոսով ադրբեջաներեն խոսող մի անծանոթ, իր հետեւից գնացել է դեպի դուռը՝ փորձելով ներս մտնել,սակայն դիմել է փախուստի,երբ բլոգերը փորձել է ոստիկանություն զանգահարել:
Միրզալին իր մեքենան գտել է կոտրված ապակիներով, որի ներսում եղել է նաեւ հետեւյալ բառերով գրություն. «Սա քեզ համար է»:
Մայիսի 31-ին, հայկական Civilnet ինտերնետային պորտալին տված հարցազրույցում, Մոհամադ Միրզալին հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախում ոչ մի հաղթանակ էլ չի ունեցել: Նա նշել է, որ իրականում միայն Հայաստանի բնակիչները կարող են իրենց երջանիկ զգալ, քանի որ նրանք, ի տարբերություն Ադրբեջանի քաղաքացիների, ապրում են ազատ հասարակության մեջ:
2012 թվականի մարտին Միրզալին հարձակման է ենթարկվել: Նա դանակի հարվածներ է ստացել պարանոցի շրջանում: «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին ապահովել բլոգերի պաշտպանությունը,իսկ Ալիեւին՝ հրաժարվել նրա նկատմամբ սպառնալիքներից եւ բռնությունից:
Ավելի վաղ ՌՈւՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Լեյլա Յունուսն ասել է, որ Պրահայում Ադրբեջանի հատուկ ծառայությունները հարձակվել են իր վրա: