ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսելով միջազգային գործընկերների մասին, շեշտել է,որ Ռուսաստանը միակ երկիրն է,որը փորձել է պատերազմի ընթացքում օգնել Հայաստանին եւ դերակատարում է ունեցել պատերազմի դադարեցման հարցում՝ խաղաղապահներ տեղակայելով Արցախում:
«Ամբողջ պատերազմի ընթացքում Արեւմոտքը նույնիսկ նորմալ հայտարարություն չարեց: Արեւմտյան դեսպանների հետ իմ հանդիպումների ժամանակ ես միշտ ասում եմ՝ ու՞ր էիք դուք,չկայիք պատերազմի ժամանակ,ու՞ր էիք դուք,երբ մարդկանց էին գլխատում: Դժվա՞ր է սանկցիաներ կիրառել Ալիեւի եւ նրա կլանի դեմ»,- ասել է Էդմոն Մարուքյանը «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Էդմոն Մարուքյանն անդրադարձել էր Հայաստանում սպասվող ընտրություններին եւ դրանում Ադրբեջանի դերակատարությանը: