ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ընտրություններում իրենց հնարավորություններին՝ նշելով ,որ ոչ մի քաղաքական ուժ իրենց խաղից դուրս թողնել չի կարող,քանի որ իրենց կողքին է ժողովուրդը: Ըստ Էդմոն Մարուքյանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ ամենալավ մեկնաբանությունը տվել է Նիկոլ Փաշինյանը:
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հունիսի 20-ին իր՝ Նիկոլ Փաշինյանի,Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դատն է,եւ ես համաձայն եմ իր հետ: Իրենց դատն է լինելու,իսկ մեր ժողովուրդն ունի այլընտրանք կատարելու հնարավորություն՝ թող իրենց դատի,մեզ ընտրի»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը վստահ է նաեւ, որ «Լուսավոր Հայաստանը» միակ քաղաքական ուժն է, որը ստեղծված իրավիճակում կարող է համախմբել բոլորին:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Էդմոն Մարուքյանը խոսել էր Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի եւ Արեւմտյան երկրների դիրքորոշման մասին: