Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ, Խորվաթիայի հետ խաղից հետո կայացած մարզումից:
«Այսպես են անցնում մարզումները,երբ նախօրեին ոչոքի ես խաղում աշխարհի փոխչեմպիոնի հետ»,- հրապարակումը մեկնաբանել է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Հրապարակված տեսանյությում երեւում է,որ հայ ֆուտբոլիստներն ունեն բարձր տրամադրություն: Ակտիվ պարում են Տիգրան Բարսեղյանը,Խորեն Բայրամյանը եւ Կամո Հովհաննիսյանը,իսկ մյուս խաղացողներն ու մարզչական շտաբը ոգեւորում են ծափերով:
Հունիսի մեկին Գորիցա քաղաքում Հայաստանի ընտրանին արտագնա ընկերական խաղ է անցկացրել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ:
Առաջին խաղակեսում Իվան Պերիշիչի խփած գոլից հետո՝ զիջելով 1-0 հաշվով,երկրորդ խաղակեսում հայերը կարողացան խփել պատասխան գնդակը: Գոլն իր հաշվին գրանցեց Հայաստանի հավաքականի՝ ծագումով կոլումբիացի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն:
Հայաստանի ընտրանին չի պարտվել 9 անընդմեջ խաղերում(6 հաղթանակ, 3 ոչոքի): Հունիսի 5-ին հայ ֆուտբոլիստները Ստոկհոլմում ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայի հավաքականի հետ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խուակին Կապարոսը նշել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու պատճառը