Saturday , October 5 2024
amru
Home / Լրահոս / Փոխանցեք հայ ժողովրդին-Ֆրանսիան ձեզ հետ է։ Ռիշար Ֆերան

Փոխանցեք հայ ժողովրդին-Ֆրանսիան ձեզ հետ է։ Ռիշար Ֆերան

Ֆրանսիայի Ազգային ժողովում մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև: Այս մասին հայտնի է դարձել Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հանդիպմումից:

«Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով մենք հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը», – ասել է Ռիշար Ֆերանը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարեւորել է Հայաստանում ֆրանսիական բիզնեսի եւ ներդրողների ներկայության ընդլայնումը: Ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ փորձում է իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

«Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց»,- ասել է նա:
Ռիշար Ֆերանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Ֆրանսիան մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ասել է Ֆերանը:

Ավելի վաղ ՌՈւՍԱՐՄԻՆՖո-ն հայտնել է, որ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռազմական օգնություն է առաջարկել Հայաստանին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …