Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Զախարյանը բացատրել է՝ ինչու է ընտրել Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանը

Զախարյանը բացատրել է՝ ինչու է ընտրել Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանը

Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի 17 ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, բացատրել է Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընտրությունը:

«Վերջին կես տարվա ընթացքում երկու առաջարկ եղավ, բայց ես գնացի (Ռուսաստանի-խմբ.) երիտասարդական հավաքական: Խաղացի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում և ինձ անմիջապես կանչեցին հիմնական թիմ: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ ընտրություն անելու կարիք չեղավ: Առանցքային իրավիճա՞կ և խաղային պրակտիկա, այո: Ես հույս ունեմ, որ կօգնեմ ազգային հավաքականին և որոշ ժամանակ անց կխաղամ»,- Արսեն Զախարյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում մերձմոսկովյան Նովոգորսկում: Ընդլայնված կազմը ներառում է 30 խաղացող: Վերջնական կազմը հայտնի կդառնա մայիսի վերջին ուսումնամարզական հավաքից հետո: Հիմնական կազմում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ, ովքեր Եվրո -2020-ին (2021թ. ամառ) խաղալու են Դանիայի, Բելգիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հետ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ- ն հայտնել էր, որ Արսեն Զախարյանը միացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընդլայնված կազմին՝ Եվրո-2020-ին մասնակցելու համար:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …