Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Տաղանդավոր հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքական

Տաղանդավոր հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքական

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որը 2021 թվականի ամռանը պպետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հրավիրված ֆուտբոլիստների թվում է 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

Հրավերը Ռուսաստանի հավաքական առաջինն է Զախարյանի կարիերայում: Նախկինում Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպանը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում:

Չերչեսովի ցուցակում ընդգրկված են 30 խաղացողներ: Թիմի հավաքը կայանալու է մայիսի 20-ին, Մոսկվայի մարզում: Վերջնական կազմը հայտնի կդառնա մայիսի վերջին ուսումնամարզական հավաքից հետո։ Թիմում կլինեն 26 ֆուտբոլիստներ, որոնք Եվրո-2020-ում կխաղան Դանիայի, Բելգիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հետ:

Արսեն Զախարյանը Եվրոպայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է: Բացի Ռուսաստանի հավաքականից, նա նաև առաջարկ ունի հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Մոսկվայի «Դինամոն» Արսեն Զախարյանին նոր պայմանագիր է առաջարկել, համաձայն որի նա երեք տարվա ընթացքում կվաստակի ավելի քան 2 միլիոն եվրո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …