Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Եթե ​​Շուշիի հայկական եկեղեցին դառնա մզկիթ. Լյուդմիլա Ուլիցկայա

Եթե ​​Շուշիի հայկական եկեղեցին դառնա մզկիթ. Լյուդմիլա Ուլիցկայա

Ռուսաստանցի գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան մեկնաբանել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելու փաստը։

Լյուդմիլա Ուլիցկայայի կարծիքով, բարբարոսությունը երբեք չի կարող արդարացվել:

«Այն ժամանակ, երբ բոլոր երկրներում իմաստուն մարդիկ փնտրում են տարբեր ազգությունների և տարբեր էթնիկ խմբերի մարդկանց հաշտեցման, մշակույթների, հավատալիքների և կյանքի ուղիների փոխըմբռնման ձևեր, շատ դառն է տեսնել, թե ինչպես են ոչնչացնում մշակույթը, ավելին՝ կրոնական կառույցները, որոնք պատկանում են մեկ հնագույն մշակույթի՝ մարդկությանը»,- ասում է Ուլիցկայան ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին  տված հարցազրույցում:

Շուշիի հայկական տաճարի գլխին կախված սպառնալիքի համատեքստում, Լյուդմիլա Ուլիցկայան զուգահեռ է անցկացնում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հետ, որը գրողը համարում է բարբարոսական արարք:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին մեկնաբանել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը քանդելու փաստը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …