Friday , April 19 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Դա ողբերգություն է, որը քննարկման ենթակա չէ․Եվգենի Պետրոսյանը Շուշիի դեպքերի մասին

Դա ողբերգություն է, որը քննարկման ենթակա չէ․Եվգենի Պետրոսյանը Շուշիի դեպքերի մասին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը արձագանքել է  Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը ապամոնտաժելու փաստին։

«Դա, իհարկե, ողբերգություն է, և այստեղ բանավեճի կարիք չկա: Երբ եկեղեցին ավերվում է, խզվում է կապը Տիրոջ հետ: Յուրաքանչյուր ազգ ունի իր ուղին դեպի Տերը: Ոմանք նրան Ալլահ են ասում, ոմանք՝ Աստված, ոմանք էլ՝ Տեր: Բայց նա նույն է, ուստի դա միշտ էլ մեղք է: Հայհոյելը միշտ էլ մեղք է: Ես չգիտեմ, թե ինչպես կարող ենք դրան դիմակայել», – ասել է Պետրոսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում:

Եվգենի Պետրոսյանի խոսքով, Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո անհրաժեշտ է ձեռք բերել համաձայնություններ, որոնք կպաշտպանեն հայկական մշակութային ժառանգությունը այն տարածքներում, որոնք այլևս չեն վերահսկվում հայկական ուժերի կողմից:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայան իր կարծիքն էր հայտնել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը ոչնչացնելու մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …