Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Տուլացի հայ վետերանը, որը «Բոստոն»-ով ծեծ է տվել թշնամուն

Տուլացի հայ վետերանը, որը «Բոստոն»-ով ծեծ է տվել թշնամուն

Հայրենական մեծ պատերազմի 98-ամյա վետերան, Տուլայում բնակվող Կոնստանտին Արտաշեսովիչ Զախարյանը պատմել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում իր ծառայության մասին:

 

Դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Կոնստանտին Զախարյանը պատմել է, որ ծնվել է Բաքվում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, գնացել է պատերազմ:

 

Զախարյանը ընդունվել է ավիացիոն դպրոց, ու հենց այդ ժամանակվանից սկսել է նվաճել երկինքը, և ինչպես գրում է գործակալությունը, պատրաստվել է թշնամուն ջախջախելուն:

 

 

 

Ավիացիայի դպրոցը գերազանց ավարտելուց հետո Զախարյանը ուսումը շարունակել է Կիրովաբադի ռազմական ավիացիոն դպրոցում՝ «Բոստոն» ռմբակոծիչների վրա:

 

«Համոզված եմ, որ ես ողջ եմ մնացել միայն այն պատճառով, որ այդ տեսակի ինքնաթիռներով եմ թռել: Մեծ արագությունը, նույնիսկ զինամթերքով լի ժամանակ, հնարավորություն էր տալիս գերազանցել գերմանական ավիացիային»,- մեջբերում է գործակալությունը վետերանի խոսքը:

 

Մասնագիտական կրթություն ստանալով,  Կոնստանտին Արտաշեսովիչը շուրջ մեկ տարի մարտական ​​թռիչքներ է իրագործել: 1944-ին նա տեղափոխվել է 17-րդ Օդային բանակի 244-րդ ավիացիոն դիվիզիայի 449-րդ գիշերային ռմբակոծիչների գունդ:

 

 

 

«1945-ի ապրիլին Զախարյանի գնդի օդային աջակցությամբ նացիստական ​​բանակի «Հարավ» խմբավորումը պարտվում է Հունգարիայում: Ավիացիայի և ցամաքային ուժերի փոխգործակցությամբ ամբողջովին ոչնչացվում են նացիստների զրահամեքենաները»,- ասվում է հրապարակման մեջ:

 

Կոնստանտին Զախարյանը հաղթանակը դիմավորել է Ավստրիայում, որտեղ այդ ժամանակ գտնվելիս է եղել նրա գունդը: Պատերազմի ընթացքում Զախարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշանով, «Ռազմական վաստակի համար» և «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հաղորդել էր, որ Պյատիգորսկի քաղաքապետ Անդրեյ Սկրիպնիկը հարյուրամյա հոբելյանի առթիվ վետերան Իվան Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվանական շնորհավորանքները:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …