Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Բաքվին. hայերը բողոքում են

ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Բաքվին. hայերը բողոքում են

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հրամանագիր է ստորագրել «Ազատության պաշտպանության ակտի» 907-րդ փոփոխության գործողության կասեցումը երկարեցնելու մասին: Ըստ այդ փոփոխության արգելվում է օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարական կառույցներին` Հայաստանի և Արցախի շրջափակման պատճառով:

Այս մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տեղեկացրել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին տրամադրել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար:

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամներ Պետդեպարտամենտին ուղղված բաց նամակով խնդրել էին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին: Նրանք նաև խնդրել էին չերկարաձգել 907-րդ ուղղման գործողության կասեցումը և ռազմական օգնություն չտրամադրել Բաքվին:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) իր հիասթափությունն է հայտնել այդ որոշման կապակցությամբ: Հայտարարության մեջ կազմակերպությունը նշում է, որ նախկինում նախագահ Ջո Բայդենն ինքն էր կոչ անում իր նախորդներին չկասեցնել 907-րդ ուղղումը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ կառավարությանը անցյալ տարվա աշնանը թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանին և Արցախին տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …