Monday , January 24 2022
amru
Home / Լրահոս / Լիտվայի արտգործնախարարը Բաքվում հիշեցրել է Հայոց ցեղասպանությունը. ինչպես է փոխվում Բայրամովի դեմքի արտահայտությունը Տեսանյութ

Լիտվայի արտգործնախարարը Բաքվում հիշեցրել է Հայոց ցեղասպանությունը. ինչպես է փոխվում Բայրամովի դեմքի արտահայտությունը Տեսանյութ

Բաքվում տեղի է ունեցել Լիտվայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Գաբրիելիուս Լանդսբերգիսի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը:

Լիտվայի արտգործնախարարը հայտարարել է, որ ժամանակ է պետք պատմական իրադարձությունները հասկանալու և դրանք այլ ժողովուրդների տեսանկյունից ընկալելու համար:

«Որոշ գործընթացներ ավելի պարզ են, քան մյուսները: Վերջերս լսեցինք, որ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց պատմական ճշմարտությունը, որը Լիտվան նույնպես ճանաչել է»,- ասել է Լանդսբերգիսը:

Մի քանի քայլ այն կողմ կանգնած Ադրբեջանի արտգործնախարարը, որ սկսել էր գլխի շարժումով հավանություն տալ Լանդսբերգիսի խոսքին, ամբողջական արտահայտությունը լսելով, հանկարծ դեմքին քարացած արտահայտություն է տալիս, հասկանալով, թե ինչի մասին է Լիտվայի արտգործնախարարի խոսքը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Բաքու կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է բարձրացնել «ռազմավարի պուրակի» հարցը:

Տեսանյութը դիտել 4.35 րոպեից:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից Տեսանյութ

Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի ստորաբաժանումները, որոնք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում պահպանում էին Ղազախստանի …