Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացումը հնարավորությունը, հայտարարել էր, որ իր երկիրը կհասնի այդ տրանսպորտային հանգույցի բացմանը, նույնիսկ Հայաստանի կամքին հակառակ:
Ալիևի խոսքով, եթե Հայաստանը կամավոր չհամաձայնի բացել Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքը, ապա ինքն այդ հարցը հարցը կլուծի ուժով:
Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը կարծում է, որ այժմ բարդ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է դիտարկել 2020 թվականի աշնանից հետո ստեղծված իրադարձությունների ընդհանուր զարգացման համատեքստում:
Քաղաքագետի խոսքով՝ նման մեսիջներն ուղղված են ոչ թե հայկական, այլ ռուսական կողմին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գործոնը։
«Ռուսական կողմն իր դիրքորոշումը հայտնել է, խաղաղապահներ տեղակայելով և հետ մղելով հակամարտող կողմերին ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի պարագայում ամեն ինչ միանշանակ է, քանի որ այն պահից, երբ ռուս խաղաղապահները բաժանարար գիծ քաշեցին, բոլորը հասկացան դա՝ հակամարտության թե արտաքին, և թե ներքին դերակատարները», – ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՅԻՆ տված հարցազրույցում ասել է Իվան Կոնովալովը ։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ նա չի ցանկանում, որ արյուն թափվի և շարունակվի պատերազմը, այդ իսկ պատճառով ռուսական կողմը ուժային լուծման մասին ցանկացած հայտարարություն ի սկզբանե մերժում է:
Իվան Կոնովալովը նաև վստահություն է հայտնել, որ նոր սրացումներ չեն լինի հայ-ադրբեջանական շփման գոտում, քանի որ, ի տարբերություն նախորդ տարիների, Ռուսաստանը հակամարտության գոտում բաժանարար գիծ է անցկացրել: Նա նաև հավելել է, որ ցանկացած կողմից ռուս խաղաղապահներին տեղաշարժելու փորձերը կավարտվեն տվյալ կողմի ռազմական պարտությամբ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները: