Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Ռուսաստանը գլխավոր դերն է խաղացել. Պուտինը խոսել է ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին

Ռուսաստանը գլխավոր դերն է խաղացել. Պուտինը խոսել է ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

«Ռուսաստանը միշտ բաց է լայն միջպետական համագործակցության համար: Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս հենց ՄԱԿ-ի` համաշխարհային գործերում առանցքային դերի ամրապնդման ու պահպանման օգտին, ձգտում ենք աջակցել տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորմանն ու արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հարթման ուղղությամբ: Ռուսաստանը, ինչպես գիտեք, գլխավոր դերն է խաղացել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր նախագծերը նպատակ ունեն ապահովել տնտեսության և քաղաքացիների բարեկեցության աճ:

Նրա խոսքով՝ այժմ կան նոր հետաքրքիր ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների զարգացումը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ դրանք կդառնան «մեծ Եվրասիական գործընկերության հուսալի ենթակառուցվածքային շրջանակներ»:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …