Ադրբեջանին հանձնված տարածքում գտնվող հայկական եկեղեցին քանդման վտանգի տակ է – Rusarminfo
Wednesday , October 20 2021
amru
Home / Լրահոս / Ադրբեջանին հանձնված տարածքում գտնվող հայկական եկեղեցին քանդման վտանգի տակ է

Ադրբեջանին հանձնված տարածքում գտնվող հայկական եկեղեցին քանդման վտանգի տակ է

Caucasus Heritage Watch կազմակերպությունը ապրիլի 20-ին իր Twitter-ում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցու մոտ տեղադրված ծանր տեխնիկան։

Քանի որ քրիստոնեական եկեղեցին գտնվում է պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, կազմակերպությունը Բաքվից բացատրություններ է պահանջել հայկական եկեղեցուն սպառնացող վտանգի վերաբերյալ:

Հաղորդվում է նաև, որ եկեղեցուն հարակից ճանապարհի մյուս կողմում արդեն կառուցվել է նոր շինություն։

Իր գործունեության շրջանակներում Caucasus Heritage Watch-ը հետևում և փաստաթղթավորում է անհետացման վտանգի տակ գտնվող և վնասված մշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային ճշգրիտ պատկերներ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Նատալի Լուազոն կոչ է արել միջազգային հանրությանը պահպանել հայկական մշակութային ժառանգության օբյեկտները Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

Տաջիկստանի հարավում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները: Ինչպես հաղորդում է Տաջիկստանի ՊՆ-ը, զորավարժությունները անցկացվում …