ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նամակ է հղել Ազգային ժողով, որում անդրադարձել է ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ կողմից գաղտնազերծված փաստաթղթերին:
Դիմելով ԱԺ-ի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, Գասպարյանը գրում է, որ հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել պատերազմից առաջ, պատերազմի ընթացում և զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների վերաբերյալ:
Խոսելով ԱԽ նիստերի հրապարակված արձանագրությունների մասին, Գասպարյանը նշում է, որ գաղտնազերծված հատվածները լիովին չեն արտացոլում զեկույցների բովանդակությունը, դրանով իսկ կանխամտածված խեղաթյուրելով իրականությունը։
«Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ»,- գրում է Գասպարյանը։
Գասպարյանը կոչ է անում ԱԺ ղեկավարությանը և պատգամավորներին անհապաղ քննիչ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի Անվտանգության Խորհուրդը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել։