Ինտերռեկորդ միջազգային գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչները 5,17 մետր երկարությամբ ժենգյալով հաց են թխել:
Կազմակերպությունը արձանագրել է, որ այդ թխվածքաբլիթի քաշը 33,6 կիլոգրամ է, իսկ լայնությունը՝ 63 սանտիմետր։ Հսկայական բլիթը թխվել է հատուկ վառարանում։
Ժենգյալով հացը վաղուց ի վեր դարձել է Արցախի այցեքարտը։
Արցախահայերը տարբեր երկրներում ամեն տարի կազմակերպում են «Ժենգյալով հաց» փառատոնը։ Միջոցառման նպատակը Արցախում զբոսաշրջության զարգացումն է։
2013 թվականին այս յուրահատուկ ուտեստը ներառվել է Արցախի ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախը զարմացրել է ամերիկացի բլոգեր Դևիդ Հոֆմանին Ժենգյալով հացով: