ՌԴ ՊՆ հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող բնակչության անվտանգությունը:
Նշվում է, որ զինամթերքի մնացորդներից մաքրված դաշտերում գյուղացիները կրկին կարող են զբաղվել առօրյա գործերով:
Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահները մաքրել են 1960 հա տարածք, հայտնաբերել վնասազերծել են ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ադրբեջանցիները գնդակոծել են հայկական գյուղի բնակիչներին ։