Պլյուշչենկոն պայմանավորվել է Հարությունյանի հետ. հայ մարզիչը կմեծացնի Տրուսովայի շանսերը – Rusarminfo
Wednesday , October 20 2021
amru
Home / Լրահոս / Պլյուշչենկոն պայմանավորվել է Հարությունյանի հետ. հայ մարզիչը կմեծացնի Տրուսովայի շանսերը

Պլյուշչենկոն պայմանավորվել է Հարությունյանի հետ. հայ մարզիչը կմեծացնի Տրուսովայի շանսերը

Համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահքի հայ մարզիչ (ռուսաստանցի եւ ամերիկացի) Ռաֆայել Հարությունյանը, որպես խորհրդատու, մասնակցելու է ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովայի մարզումներին, որը տեղափոխվել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի թիմ:

Ռուսական «Սպորտ Էքսպրեսը» հայտնում է, որ Եվգենի Պլյուշչենկոն պայմանավորվել է համագործակցել Հարությունյանի հետ, որը նախկինում աշխատել է Միացյալ Նահանգներում:

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան դրական է գնահատել Տրուսովայի հետ Հարությունյանի համագործակցության հեռանկարները, նշելով, որ արդյունքում երիտասարդ գեղասահորդուհին ավելի մեծ շանսեր կունենա նախանշված արդյունքներին հասնելու համար:

 

Ռաֆայել Հարությունյանի ամենատիտղոսակիր սաներից մեկն այսօր աշխարհի եռակի չեմպիոն, ամերիկացի Նեյթան Չենն է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հրապարակել էր Ռաֆայել Հարությունյանի հաջողության պատմությունը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ …