Thursday , April 25 2024
amru
Home / Uncategorized / Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ

Ապրիլի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008 թվականին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ հերթական դատաքննությունը:

Նրանք մեղադրվում են խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Ըստ մեղադրանքի` Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օգտակար հանածոներ շահագործող ընկերություններից մեկի վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ երեք միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Նույն այդ մեղադրանքով Արմեն Գևորգյանն էլ ստացել է մեկ միլիոն դոլար կաշառք: Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը թաքցրել և խեղաթյուրել է նշված գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիոն դրամ է պահանջում Նիկոլ Փաշինյանից:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …