Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Բրիտանական լեյբլը իր անունից հեռացրել է “թուրքեր” բառը

Բրիտանական լեյբլը իր անունից հեռացրել է “թուրքեր” բառը

The Guardian-ը հայտնում է բրիտանական հայտնի Young Turks ձայնագրման լեյբլը փոխել է անվանումը,  հեռացնելով “թուրքեր” բառը։ Բրիտանական պարբերականը մեջբերել Է լեյբլի հիմնադիր Քայուս Պոուսոնի հայտարարությունը լեյբլի Instagram-ի  էջում, որտեղ երաժիշտը, ի արդարացում իրեն, խոստովանել է, որ տեղյակ չի եղել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի եւ ասորիների ցեղասպանության հետ “երիտթուրք” տերմինի առնչության մասին:

“Մեր լեյբլը 2005 թվականին անվանակոչվել է ի պատիվ Ռոտ Ստյուարտի 1981 թվականին գրված “Երիտթուրքեր” երգի ։ Այս անունը ինձ համար գայթակղիչ էր, քանի որ մտքեր էր  արթնացնում երիտասարդության համերաշխության մասին. Այն ժամանակ դա իդեալական արտացոլում էր այն ամենը, ինչ մենք ներկայացնում էինք մեզնից ՝ դեռահասներ, որոնք ձգտում եւ սպասում են ինչ-որ բանի”, – Պոուսոնի խոսքն է մեջբերում է The Guardian-ը ։

Պոուսոնը նաեւ ասել է, որ այդ բառի իրական նշանակությունն իմանալով,  հասկացել է, որ այն  մարդկանց համար ցավի ու շփոթության խորհրդանիշ է: Հայոց ցեղասպանության կազմակերպիչների մասին հիշատակումից հրաժարվելուց բացի, Կայուս Պոուսոնը նաև նվիրատվություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ինստիտուտին:

Ավելի վաղ РУСАРМИНФО հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է հատուկ գերատեսչություն ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության ժխտմամբ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …