Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Հռոմի Պապը խոսել է հայ գերիների վերադարձի մասին

Հռոմի Պապը խոսել է հայ գերիների վերադարձի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի խնդրին:

Նա խոսել է հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային լարված իրավիճակների, սպառազինությունների մրցավազքի ու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին:

«Թող որ նա (Աստված-խմբ.) թույլ տա պատերազմում  գերեվարվածներին, հատկապես, Արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, որ նրանք ապահով վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը», – ասել է Ֆրանցիսկոս Պապը:

 

Հիշեցնենք, որ հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերի կա, սակայն Ադրբեջանը հայտնում է 70 հոգու գերեվարման մասին, պնդելով, որ նրանք ռազմագերիներ չեն:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հաղորդել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թ, հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ժամանակ գերիների վերադարձի հարցը չի լուծվել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …